ԵՄ-ն եւ ԵՆԲ-ն աջակցում են Ախուրիկ-Կայան եւ Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերի նախապատրաստմանը

24.06.2026 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ԵՆԲ #Հայաստան

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվել է EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։


Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան եւ Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի ճանապարհային ցանցին։ 

Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու եւ նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։

Նախագծերն իրականացվում են Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում եւ նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաեւ Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։
Դիտում՝ 425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW