ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումները Իրանի պետական պաշտոնյաների հետ:Այսօր՝ օրվա երկրորդ կեսից, Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակությունը, ինչպես նաեւ 65 հայ գործարարներ Թեհրանում մասնակցում են Իրան-Հայաստան գործարար համաժողովին: Իրանցի պաշտոնյաների հետ քննարկվելու են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, Իրան հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին առնչվող եւ այլ հարցեր: Նախատեսված են նաեւ Հայաստանի եւ Իրանի գործարարների անհատական հանդիպումներ: Tweet Դիտում՝ 3229