Զարգացման Բանկը գործարկել է ADB Mobile Banking հավելվածը

04.11.2015 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը գործարկել է ADB Mobile Banking հավելվածը:

Բանկում նշել են, որ հավելվածը հնարավորություն կտա ինտերնետ հասանելիություն ունեցող սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով բանկի հետ միշտ լինել կապի մեջ աշխարհի ցանկացած կետից:

«Մոբայլ Բանկինգի միջոցով հաճախորդները կկարողանան ստուգել իրենց բանկային ու քարտային հաշիվների մնացորդները, իրականացրած գործարքների պատմությունը, վարկային մարումների գրաֆիկը, ավանդային հաշիվների ընթացիկ վիճակը, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ ինչպես իրենց, այնպես էլ ուրիշ հաշիվների, կատարել կոմունալ վճարումներ, բանկին ուղարկել հաղորդագրություններ եւ այլն: Այս հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է բանկում ունենալ հաշվեհամար եւ օնլայն ծառայություններից օգտվելու գրանցում»,- ասված է հաղորդագրությունում:

Հավելվածը նաեւ հնարավորություն է տալիս ծանոթանալ արտարժույթի փոխարժեքներին եւ քարտեզի վրա գտնել բանկի ամենամոտ գտնվող մասնաճյուղն ու բանկոմատը՝ անկախ նրանից օգտվողը բանկի հաճախորդ է, թե ոչ:

Հավելվածը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում:

Դիտում՝ 9129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW