Գործադիրն այսօրվա նիստում որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 16 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին՝ գնդակոծության հետեւանքով խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու հետեւանքով պատճառված վնասը փոխհատուցելու համար:ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ Այգեհովիտում ավարտվել է խաղողի բերքահավաքը՝ բացառությամբ տնտեսությունների, որոնց պատկանող այգիները հակառակորդը կրակի տակ է պահում՝ խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Նախարարի փոխանցմամբ՝ այդ համայնքի բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16 մլն 100 հազ. դրամ, իսկ սպասվող 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է գործադիրի ընդունած որոշումը՝ հիշեցնելով, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են: Tweet Դիտում՝ 2859