ՀՀ-ն ու Լիտվան հարկային տեղեկատվությունն ավտոմատ կփոխանակեն
28.10.2015 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր ստորագրվել է արձանագրություն՝ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը ստորագրել են ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը եւ Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասը:
Փաստաթղթով կանոնակարգվում են երկու երկրների իրավասու մարմինների միջեւ հարկային տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով միջազգային համագործակցության եւ փոխադարձ օգնության կարեւորությունը, ինչպես նաեւ տեղեկությունների ավտոմատ փոխանակումը հարկային կարգապահության մոտեցումներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:
«Հուսով եմ, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի հարկային ոլորտում հայ-լիտվական կապերի հետագա խորացմանը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետը, իր հերթին, կարեւորել է Հայաստանի հետ հարկային համագործակցության շարունակական զարգացումը:
ՀՀ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանն էլ ասել է, որ «սա առաջին քայլն է Եվրամիության զարգացած երկրների էլեկտրոնային կառավարման համակարգերին ինտեգրվելու ուղղությամբ»:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: