«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» (Urban Logistic Services (ULS)) լոգիստիկ համալիրի տարածքում սկսել են գործել մաքսային նոր տերմինալն ու մաքսային պահեստը՝ նախատեսված բոլոր տեսակի բեռների սպասարկման համար:Լոգիստիկ կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ ULS մաքսային տերմինալը (մակերեսը՝ 10000 քմ) համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին եւ համալրված է եվրոպական նորագույն սարքավորումներով, ինչպես նաեւ ներմուծվող ու արտահանվող ապրանքների մշակման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով:«Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» տերմինալի ենթակառուցվածքները ներառում են բաց եւ փակ վերաբեռնման գոտիներ, Ժամանակավոր պահպանման պահեստ, սառնարանային պահեստներ, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռք (մինչեւ 80 տոննա, քայլը՝ 10 կգ), ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածք, գրասենյակային տարածքներ, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգ: Տերմինալի տարածքում գործում է բանկի մասնաճյուղ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին անմիջապես տեղում կատարել անհրաժեշտ բոլոր բանկային գործարքները:«Մաքսային նոր տերմինալի ու մաքսային պահեստի գործարկմամբ Urban Logistic Services ունիվերսալ լոգիստիկ կենտրոնը՝ որպես 3PL օպերատոր, համալրեց իր ծառայությունների համակարգը՝ թույլ տալով իր հաճախորդներին մեկ տեղում լուծել լոգիստիկայի հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում՝ միջազգային բեռնափոխադրումներ, մաքսային ձեւակերպումներ, պահեստավորում, պատվերների մշակում, փաթեթավորում, բեռների առաքում եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:Banks.am-ի հարցազրույցը «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն Վահե Պետրոսյանի հետ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 30083