Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ծրագիր՝ Տավուշում

15.10.2015 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր կիրականացվի:

Այս մասին այսօր ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ գործադիրի հավանությանը ներկայացնելով ծրագրի իրականացման կարգը:

Նրա փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է սահմանամերձ Տավուշի մարզում մեղմել սոցիալական լարվածությունը:

Վարձատրվող հասարակական աշխատանքներն առաջնահերթության կարգով կիրականացվեն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում:

Ծրագրում ընդգրկված գործազուրկին վարձատրվող հասարակական աշխատանքները կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 7 հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

Ծրագրով առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում հետեւյալ ոլորտներում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների հարակից տարածքների բարեկարգումը, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների սանիտարական մաքրումը, կանաչապատումը, ծառատնկումը, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացումը, պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգումը, գերեզմանատների ցանկապատումն ու բարեկարգումը, բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների իրականացումը եւ այլն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ ծրագրի՝ արդյունավետ լինելու դեպքում այն շարունակական բնույթ կկրի:

Դիտում՝ 2874
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW