Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) այս ամսվա վերջին կհրապարակի 2015թ. ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր վերջնական կանխատեսումը:Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, բանկը 2015թ. Հայաստանի համար կանխատեսում է 1-3% տնտեսական աճ:«Հաշվի առնելով տարածաշրջանային տնտեսական իրավիճակը՝ մենք ՀՀ-ի համար նախապես կանխատեսել էինք 1,5% տնտեսական անկում: Նման կանխատեսման համար մենք հաշվի էինք առել ՀՀ-ում տրանսֆերտների եւ ներդրումների կրճատման փաստը, ՌԴ տնտեսության ոչ բարենպաստ ազդեցությունը: Ինչպես գիտեք, ՌԴ-ի համար մեր կանխատեսումը 4% տնտեսական անկում էր»,-ասել է Մարկ Դեյվիսը:ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունում տարվա ընթացքում արձանագրված փոփոխությունները վկայում են, որ այն կարողանում է դիմակայել որոշ մարտահրավների:ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի՝ 2015թ. մարտին Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 13016