Ամերիաբանկը՝ էքվայրինգի ծառայության հնարավորությունների մասին

25.09.2015 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ իր կողմից առաջարկվող էքվայրինգի ծառայությունը մեծ արձագանք է ստացել բոլոր այն ընկերությունների շրջանում, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսն ինտերնետ միջավայրում:

«Բանկի կողմից առաջարկվող vPOS-ը հնարավորություն է ընձեռում իրականացնել շուրջօրյա վաճառքներ եւ ձեռք բերել հաճախորդներ աշխարհի տարբեր վայրերից:  Բանկն առաջարկում է ծրագրային ամբողջական, պատրաստի լուծում, ինչն ազատում է ծրագրավորման, կարգաբերման բարդ եւ ժամանակատար խնդիրներից»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ հետագա ծրագրային անհրաժեշտ թարմացումներն իրականացնում է բանկը, ինչը հաճախորդներին թույլ է տալիս խուսափել ծրագրավորման հետ կապված հետագա սպասարկումից:

Ծրագիրը տեղադրվում է անվճար եւ սեղմ ժամկետում:

Ծրագրի հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 5530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW