Ասկերանի Վարդաձոր համայնքում ջրագիծ է բացվել

18.09.2015 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք եւ մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման արարողությանը:

Ծրագիրը ֆինանսավորել է շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը, որն Արցախում աջակցում է ջրագծերի կառուցմանը, եւ Վարդաձորն այդ ծրագրում տասներորդ գյուղն է:

«Մեզ հետ նոր պատվիրակներ են ժամանել Արցախ, եւ, հուսով ենք, որ նրանք եւս մասնակից կդառնան հետագա ծրագրերի իրականացմանը»,- ասել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը:

Համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանն էլ նշել է, որ տասնամյակներ ի վեր գյուղը խմելու ջրի խնդիր է ունեցել:

«Այսօր Վարդաձորում կենսական կարեւորության հարց է լուծվել, եւ այդ առթիվ, համայնքի բնակչության անունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել  ԼՂՀ  կառավարությանը, «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին, ծրագրի աջակից Ժակ Մաթոսյանին եւ «SPFA» կազմակերպության պատասխանատուներին»,- ասել է Սամվել Սառաջյանը:

Դիտում՝ 3864

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW