Ամերիաբանկը տրամադրում է նոր ՓՄՁ վարկեր՝ դրամով

16.09.2015 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը տրամադրում է ՀՀ դրամով բիզնես վարկեր՝ առնվազն 6 ամիս եւ ավելի գործունեություն ծավալած փոքր եւ միջին ձեռնարկատերերին:

Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակում ՓՄՁ վարկերն Ամերիաբանկի կողմից տրամադրվում են տարեկան 13.5% տոկոսադրույքով:

Ամերիաբանկում նշել են, որ վարկավորման հիմնական նպատակն է աջակցել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին՝ ձեռք բերելու իրենց բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ շրջանառու եւ հիմնական միջոցներ:

Բիզնես վարկին դիմելու համար անհրաժեշտ է, որ վարկառուն բանկում լրացնի համապատասխան դիմում-հայտը, եւ 2 բանկային օրվա ընթացքում նրան կտեղեկացնեն բանկի նախնական որոշման վերաբերյալ:

«Ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքներով՝ Ամերիաբանկն առաջատարն է վարկային ներդրումների ծավալով, որը կազմել է 257 մլրդ ՀՀ դրամ` աճելով 34%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվում՝ ՓՄՁ-ների մասով աճը նշված ժամանակահատվածում կազմել է 45%»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 7051

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW