«Ֆինքա»-ն համագործակցում է գերմանական Bank im Bistum Essen eG-ի հետ
15.09.2015 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆինքա

2015թ. օգոստոսին սկիզբ է դրվել «Ֆինքա» ունվերսալ վարկային կազմակերպության եւ գերմանական Bank im Bistum Essen eG կոոպերատիվ բանկի միջեւ համագործակցությանը:
«Ֆինքա»-ում նշել են, որ այդ համագործակցությունը հնարավորություն կտա էլ ավելի աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ զարգացման հավասար ու բարենպաստ պայմաններ ստեղծել ֆինանսավորման բավարար աղբյուրներ չունեցող ձեռներեցների համար` մասնավորապես Հայաստանի գյուղական համայնքներում:
Համագործակցության շրջանակում «Ֆինքա»-ն ստացել է վարկի առաջին տրանշը` $2 մլն-ի չափով, իսկ մնացած $1 մլն-ը կստանա սեպտեմբերին:
«Մեծ պատիվ է լինել Հայաստանի այն ֆինանսական կառույցներից մեկը, որը համագործակցում է Bank im Bistum Essen eG-ի հետ»,- ասել է «Ֆինքա» ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
«Սա լավ սկիզբ է, եւ ես համոզված եմ, որ տարիների ընթացքում մեր համագործակցությունն ավելի կամրապնդվի` հնարավորություն տալով մեզ մեր համատեղ ջանքերն ուղղել ցածր եկամուտ ունեցող հազարավոր ընտանիքների կենսամակարդակի բարելավմանը»,- հավելել է նա:
Bank im Bistum Essen eG-ը ֆինանսական ծառայություններ է մատուցում եկեղեցիներին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: