Սարգսյանն ու Ծառուկյանն այցելել են «Արարատ» կոմբինատ

11.09.2015 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանին ուղեկցել է կոմբինատի սեփականատեր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

ՀՀ նախագահը շրջայց է կատարել «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման եւ վերազինման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին եւ խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ թանգարանի վերածված՝ շուստովյան ժամանակաշրջանում կառուցված կոմբինատի վարչական շենք եւ շուստովյան պատմական մառաններ:

Մինչ կոմբինատ այցը Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն այցելել էին Դավթաշենում կառուցվող օլիմպիական ավան, որը պաշտոնապես կբացվի այս ամսվա վերջին:

Դիտում՝ 4765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW