ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորել է իր աշխատակիցների երեխաներին, որոնք այս տարի առաջին դասարան են հաճախել, եւ նրանց համար կազմակերպել տոնական միջոցառում Good Time զվարճանքի կենտրոնում: «Բանկի աշխատակիցների ավելի քան 30 երեխաներ Երեւանից եւ Հայաստանի տարբեր քաղաքներից (Արարատ, Մասիս, Հրազդան, Չարենցավան, Դիլիջան, Վանաձոր, Եղեգնաձոր) ուրախ եւ հետաքրքիր ժամանակ են անցկացրել զվարճանքի կենտրոնում, որտեղ ամբողջությամբ իրենց տնօրինմանն էին հանձնվել խաղասրահները եւ ատրակցիոնները: Երեխաները ստացել են բազում դրական լիցքեր` ծաղրածուների հետ շփվելիս, պարային եւ խաղային մրցույթներին մասնակցելիս: Հյուրերի համար բեմադրվել էր ակրոբատների մասնակցությամբ շոու-ծրագիր»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: «ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր անձնակազմին, այդ թվում` իր աշխատակիցների երեխաներին: Բանկը մի քանի տարի է կազմակերպում է տոնական միջոցառումներ երեխաների համար: Մենք ուրախ ենք, որ կարողացանք այսօր կազմակերպել ուրախ տոնակատարություն եւ շնորհավորել առաջին դասարանցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: Մաղթում եմ բոլոր աշակերտներին ուսման մեջ բարձր ձեռքբերումներ, դպրոցական կյանքի հետաքրքիր եւ վառ օրեր»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 12260