Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը տեղեկացնում է, որ ACBA ON-LINE ծառայությունը համալրվել է նոր հնարավորությամբ:«Այսուհետ ծառյությունից օգտվող բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան կատարել փոխանցումներ իրենց քարտային հաշիվներից»,- ասված է հաղորդագրությունում:ACBA ON-LINE ծառայության միջոցով հնարավոր է՝- Հետեւել սեփական բանկային հաշիվներին,- Իրականացնել պարբերական փոխանցումներ եւ կոմունալ վճարումներ,- Կատարել արտարժութային փոխարկումներ,- Ձեւակերպել ավանդի գրավով վարկային գիծ եւ սպառողական վարկ,- Իրականացնել վարկերի, առեւտրային վարկային գծերի, օվերդրաֆտների լրիվ կամ մասնակի մարում,- Բացել ընթացիկ հաշիվներ,- Վերաբացել ընթացիկ հաշիվներ,- Ձեւակերպել ավանդ,- Ավելացնել ավանդի գումար,- Այժմ նաեւ կատարել ելքային գործարքներ քարտային հաշիվներից:Բանկում հիշեցրել են, որ ACBA ON-LINE ծառայությունից օգտվող հաճախորդների կողմից ՀՀ դրամով փոխանցումները Bank_Mail համակարգով անվճար են:Ծառայության միջոցով ավանդ ներդնելու դեպքում ավանդի տոկոսադրույքը սահմանվում է բանկում տվյալ պահին գործող տարեկան տոկոսադրույքից 0.1%-ից ավելի: ACBA ON-LINE համակարգի միջոցով հաշիվների վերաբացումը կատարվում է անվճար: Tweet Դիտում՝ 3793