ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է նոր՝ Anelik-Visa Direct ծառայությունը, որի շրջանակում դրամական փոխանցման ծառայությունից օգտվող ֆիզիկական անձինք կարող են «Անելիք» համակարգով ստանալ կամ ուղարկել դրամական փոխանցումներ անմիջապես Visa վճարային քարտերին՝ առանց բանկ հաճախելու կամ Call Center զանգելու: Բանկում նշել են, որ Anelik-Visa Direct ծառայության միջոցով ֆիզիկական անձինք, անկախ գտնվելու վայրից, կարող են ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ աշխարհի ավելի քան 200 երկրներ/ից Visa քարտերին, բացառությամբ Արգենտինա, Վենեսուելա, Կոլումբիա, Կուբա, Իրան, Հյուսիսային Սուդան, ԱՄՆ, Հնդկաստանի եւ ՌԴ (սա ժամանակավոր սահմանափակում է, որը մշակման փուլում է) բանկերի կողմից թողարկված քարտերի: Դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ռուբլի, դոլար եւ եվրո արժույթներով: Դրամական փոխանցում կատարելու համար ուղարկողը բանկում պետք է՝ -ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ,-տեղեկացնի իր հասցեն եւ արդյոք նա հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ,-հայտնի փոխանցումը ստացողի ԱԱՀ եւ Visa քարտի համարը:Ծառայությունից օգտվելու դեպքում դրամական փոխանցման ուղարկման երկիր կամ քաղաք նշելու անհրաժեշտություն չկա, պետք է ընդամենը ճշտել՝ չկա այն արդյոք բացառություն կազմող երկրների ցանկում: Tweet Դիտում՝ 10586