Ղազախստանում ֆինանսական ճգնաժամ է հասունանում
20.08.2015 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://top.rbc.ru/

Տենգեյի ազատ լողացող փոխարժեքի անցնելու մասին որոշումից հետո Ղազախստանի որոշ առեւտրային բանկեր ու փոխանակման կետեր դադարեցրել են ամերիկյան դոլարի վաճառքը, հայտնում է Ինտերֆաքսը:
Ազգային բանկի եւ կառավարության որոշմամբ, օգոստոսի 20-ից Ղազախստանը անցում է կատարել տենգեյի փոխարժեքի ազատ լողացող ռեժիմի: Տենգեյի փոխարժեքը դոլարի համեմատ ընկել է 26%-ով՝ կազմելով 255,26 տենգե $1-ի դիմաց:
Այսօր ԱՄՆ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը երկրի առեւտրային բանկերում եւ փոխանակման կետերում կազմել է 258 տենգե $1-ի դիմաց: Դա 60 տենգեյով ավել է, քան նախորդ երեքշաբթի գրանցված ցուցանիշը:
Բացի այդ, դադարեցվել է տեխնիկայի խանութների կայքերի աշխատանքը: Փակված են որոշ առեւտրի տներ:
Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի կարծիքով, տենգեյի լողացող փոխարժեքի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել բյուջեի կորուստները: Ինչպես հայտնում է RBC.ru-ն, այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսում, նշելով, որ վատագույն ժամանակները դեռ կարող են առջեւում լինել, այդ պատճառով իշխանությունները չեն դիմում Ազգային ֆոնդի լրացուցիչ պահուստների օգնությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: