Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հերքում է

13.08.2015 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով վերջին օրերին շրջանարվող լուրերն այն մասին, որ ՀՀ առեւտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ նման պրակտիկա մեր կողմից չի կիրառվել եւ չի կիրառվում:     

Նախկինում տրված  վարկի տոկոսադրույքը որոշվում  է նախապես հաճախորդի հետ երկկողմանի համաձայնությամբ ստորագրված վարկային պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքով եւ այն ոչ մի պարագայում չի կարող փոփոխվել միակողմանի կերպով:

Հորդորում ենք նման տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես զանգահարել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (010) 31-88-78 հեռախոսահամարով»,- նշված է բանկի տարածած հայտարարության մեջ:

Դիտում՝ 5884
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW