ՀԷՑ-ի աուդիտի գնային առաջարկներ են ներկայացրել McKinsey-ն եւ Deloitte-ը

12.08.2015 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տեղեկացրել է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման գնային առաջարկներ է ստացել երկու ընկերություններից՝ McKinsey & Company եւ Deloitte Consulting:

Խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկները ուղարկվել էին Bain & Company, McKinsey & Company, Tne Boston Consulting Group, Strategy &, part of the PwC network եւ Deloitte Consulting ընկերություններին:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործընթացի հետագա մանրամասների մասին հանրությանը լրացուցիչ կտեղակացնի», - ասված է
հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 22222

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW