Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում

27.07.2015 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է  Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

Այս մասին հաղորդում է Stockmarketwire.com-ը:

Fitch-ը հաստատել է նաեւ Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները՝ արտարժույթով եւ ազգային արժույթով՝ «B+» մակարդակում:

Երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, իսկ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ B մակարդակում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին Fitch-ն իջեցրել էր Հայաստանի վարկանիշները:

Դիտում՝ 22601

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW