Հայ-բելգիական գործարար կապերը կամրապնդվեն

09.07.2015 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հուլիսի 8-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության եւ Բրյուսելի առեւտրի պալատի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը, հուշագիրը ստորագրվել է Բրյուսելում:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը նշել է, որ համագործակցությունը հավելյալ հնարավորություններ կընձեռի կողմերին համատեղ ծրագրերի իրականացման համար՝ ուղղված առեւտրի եւ ներդրումների խթանմանը, արդյունաբերական, առեւտրային եւ տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը:

«Հայաստանի եւ Բելգիայի առեւտրի եւ ներդրումների խրախուսման մասնագիտացված գործակալությունների ու միությունների միջեւ համագործակցության ամրապնդումն ու խորացումն, անկասկած, դրական անդրադարձ կունենա այս բնագավառներում հայ-բելգիական գործակցության արդյունավետության բարձրացման, ձեռնարկատիրական շրջանների միջեւ շփումների ակտիվացման, փոխադարձ ճանաչելիության մեծացման վրա»,- ասել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Դիտում՝ 2736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW