Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 20-ին Ռուսաստանից, Ուկրաինայից եւ ՀՀ-ից ամառային հանգիստն անցկացնելու նպատակով Արցախ է ժամանել ավելի քան 200 ընտանիք: Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, ընտանիքներին Շահումյանի շրջանում դիմավորել է վարչապետ Արայիկ Հարությունյանը:Նախաձեռնությունը «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանինն է:Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախաձեռնությունն ունի նաեւ տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարեւորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք օտար ափերում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում: Վստահ եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու եւ հաստատվելու են Արցախում»,- ասել է ԼՂՀ վարչապետը: Tweet Դիտում՝ 2517