Հայաստանն ունի HSBCnet Մոբայլ Բանկի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը

19.06.2015 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. վերջին HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով իրականացրել են ավելի քան $12 մլն-ի վճարումներ: Միայն 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել են ավելի քան 1400 մոբայլ վճարումներ, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է $7.6 մլն:

HSBCnet Մոբայլ Բանկը բիզնեսի համար ստեղծված մոբայլ հարթակ եւ հավելված է, որը կազմակերպությունների գանձապահներին ու ղեկավարներին թույլ է տալիս ստուգել հաշիվների մնացորդները, վճարումներ հաստատել եւ ստանալ վճարման ծանուցումներ:   

Ինչպես վկայում են HSBC-ի տվյալները, Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների Մոբայլ Բանկ ծրագրին գրանցվելու ցուցանիշները 4 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Մասնավորապես, Հայաստանում HSBCnet օնլայն բանկինգի հաճախորդների 49%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է 12%: iOS եւ Android օպերացիոն համակարգերով սարքավորումների վրա գործող HSBCnet Մոբայլ Բանկ հավելվածը ամենալայն տարածումն է գտել հենց Հայաստանում:  

«Մոբայլ բանկ հավելվածը զուտ հարմարավետություն չէ: Վճարումների թվայնացումը նպաստում է, որպեսզի բիզնեսի գործընթացները ավելի տեսանելի եւ թափանցիկ լինեն: Այն հնարավորություն է ընձեռում վճարումների վերաբերյալ առավել ընդգրկուն եւ լիարժեք տվյալներ գրանցել ու պահպանել: Ֆինանսական տնօրենները կարող են ակնթարթորեն գնահատել իրենց կազմակերպության մասնաճյուղերի, առեւտրային գործընկերների եւ կապալառուների ֆինանսական կարգավիճակը, որն էլ իր հերթին թույլ է տալիս  գնումներ իրականացնելիս ու վարկային որոշումներ կայացնելիս լինել առավել տեղեկացված»,- նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը:

Դիտում՝ 12313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW