Նախօրեին վերաբացվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի «Էջմիածին» մասնաճյուղը, որին մասնակցել է նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ նորաբաց գրասենյակը կահավորված է տեխնիկական եւ կենցաղային անհրաժեշտ բոլոր միջոցներով:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ներկայացնելով կառույցի տարեգրությունը, նշել է, որ գյուղական բիզնեսի վարկավորման սեգմենտում կազմակերպությունը հասցրել է «բարի անուն եւ ճանաչում ձեռք բերել»:Նա նշել է, որ անցած տարիների ընթացքում կառույցի միջոցով 17,4 մլրդ դրամի վարկեր եւ լիզինգ է տրամադրել գյուղական համայնքների շահառուներին: 2014թ. ընթացքում անդամ-փայատերերի թիվն աճել է 960-ով՝ հասնելով 4500-ի, վարկային պորտֆելն աճել է 39%-ով, ընդհանուր կապիտալը՝ 30%-ով: Վերջին երկու տարիների ընթացքում գրանցվել է 2 նոր մասնաճյուղ, իրականացվել է 25 ուսուցում՝ ամբողջ անձնակազմի ներգրավումով: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա` ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանն ընդգծել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի՝ վարկային ոլորտում ունեցած դերը եւ հույս հայտնել, որ հետագայում կոոպերատիվը էլ ավելի կընդլայնի իր՝ գյուղական համայնքների զարգացմանն ուղղված գործունեությունը: Կառույցի ֆինանսական հաշվետվությունը ներկայացրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/ֆինանսական տնօրեն Անի Սարգսյանը: Նա ներկայացրել է նաեւ արտաքին աուդիտի դրական եզրակացությունը կազմակերպության ֆինանսական գործունեության մասին: Նշենք, որ հունիսի 3-ից տրվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի անդամ-փայատերերի տարեկան ընդհանուր ժողովի տարածաշրջանային նիստերի մեկնարկը՝ Մասիս քաղաքից: Ըստ ժամանակացույցի՝ գրեթե մեկ ամիս նիստեր կկայանան հանրապետության յոթ մարզերում՝ Արարատ, Կոտայք, Արմավիր, Վայոց Ձոր, Սյունիք, Արագածոտն, Տավուշ: Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում տեղի կունենան նաեւ դիտորդ խորհրդի անդամների ընտրություններ, քանի որ գործող անդամների լիազորությունների ժամկետը սպառվել է: Tweet Դիտում՝ 36607