ԵՄ աջակցությամբ ՀՀ 6 համայնքում կոոպերատիվ կհիմնվի

10.06.2015 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական Միությունը գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ENPARD ծրագրի շրջանակում կաջակցի Հայաստանի 6 համայնքներում կոոպերատիվների հիմնմանը:

Այս մասին այսօր համատեղ հայտարարել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը՝ նշելով, որ դրամաշնորհներ են տրամադրվելու կոոպերատիվների կայացման ու զարգացման նպատակով:

«ԵՄ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ համապատասխան համաձայնագիր ստորագրեց ծրագիրը Հայաստանում իրականացնելու վերաբերյալ, եւ ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց ս.թ. հունվար ամսին: ENPARD ծրագիրը իրականացնելու համար Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվել է 25 մլն եվրո. 20 մլն-ը՝ որպես բյուջետային աջակցություն, իսկ 5 մլն-ը՝ որպես տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն: Այս ծրագրով մենք օգնելու ենք ֆերմերներին ավելի շատ եւ ավելի որակյալ արտադրանք տալ եւ ավելի բարձրարժեք շուկաներում իրացնել այդ արտադրանքը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության, համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը:

Ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզերում:

Խմբերը պետք է կազմված լինեն տարբեր ընտանիքներ ներկայացնող եւ գյուղական համայնքներում գրանցված, բնակվող եւ գործունեություն ծավալող առնվազն 5 ֆերմերից կամ 5 հիմնադիր անդամից:

Հայտադիմումը կարելի է ձեռք բերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, մարզպետարանից, Գուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնից, համայնքապետարանից կամ ներբեռնել այստեղից:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: 

Դիտում՝ 2216
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW