Երեւանում տեղի կունենա էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթնաժողովը, որին կմասնակցեն 35 երկրների ներկայացուցիչներ
04.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 4 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հոկտեմբերի 5-7-ը Երեւանում տեղի կունենա էլեկտրոնային բովանդակության Համաշխարհային գագաթնաժողովը /Global e-content summit/, որին կմասնակցեն 90 մասնակիցներ 35 երկրներից:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուկասզյանն այսօր տեղեկացրեց, որ գագաթնաժողովի շրջանակներում կանցկացվեն երկու հիմնական միջոցառումներ:
Առաջինը «Մարդու իրավունքները Տեղեկատվական հասարակաությունում. Աջակցություն երեխաներին եւ երիտասարդներին» համաեվրոպական համաժողովն է, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ը: Համաժողովի կազմակերպիչներն են Եվրոպայի Խորհուրդը, Հայաստանի ԱԳՆ-ը եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը:
Հոկտեմբերի 6-7-ը Երեւանում կանցկացվի «Կրթության եւ ստեղծագործականության խնդիրները՚ խորագրով Տեղեկատվական Հասարակության Համաշխարհային գագաթնաժողովի /WSIS/ մրցույթային կազմկոմիտեի նիստը:
Էլեկտրոնային բովանդակության Համաշխարհային գագաթնաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները զետեղված են www.coeforumis.am եւ www.esummit2006.am կայքերում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: