Անելիք Բանկը թողարկել է Visa Platinum պրեմիում դասի քարտ

05.06.2015 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը թողարկել է նոր` Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակ:

Բանկում նշել են, որ Visa Platinum պրեմիում դասի քարտապանները հնարավորություն ունեն օգտվել «սպասարկման բազմաթիվ առավելություններից`աշխարհի տարբեր երկրներում եւ օգտվել արտերկրի առեւտրի եւ սպասարկման կետերի կողմից առաջարկվող բազմաթիվ զեղչերից»:

«Անելիք Բանկի Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակը ներառում է հատուկ արտոնությունների մի ամբողջ փաթեթ` ուղեւորությունների, հանգստի, ռեստորաններից օգտվելու եւ գնումների համար։ Visa Platinum քարտի հետ տրամադրվող Priority Pass քարտերն ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ։ Տվյալ քարտի միջոցով հնարավոր է ամրագրել հյուրանոցային համարներ 130 երկրների հյուրանոցներում, որտեղ ամրագրումները հնարավոր է կատարել ինչպես 12 ամիս առաջ, այնպես էլ վերջին րոպեին»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ Visa Platinum պրեմիում դասի քարտը «բանկի հաճախորդներին տրամադրվող հարմարավետության եւ շահավետության հերթական դրսեւորումն է»:

«Visa Platinum քարտապանը կարող է ուղղակի կատարել հյուրանոցային համարի ամրագրում այս կայքում եւ ստանալ զեղչեր աշխարհի 50 000-ից ավելի հյուրանոցներում»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Անելիք Բանկը թողարկել է Visa Platinum պրեմիում դասի քարտ

 

Անելիք Բանկը թողարկել է նոր` Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակ:

 

Բանկում նշել են, որ Visa Platinum պրեմիում դասի քարտապանները հնարավորություն ունեն օգտվել «սպասարկման բազմաթիվ առավելություններից` աշխարհի տարբեր երկրներում եւ օգտվել արտերկրի առեւտրի եւ սպասարկման կետերի կողմից առաջարկվող բազմաթիվ զեղչերից»:

 

«Անելիք Բանկի Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակը ներառում է հատուկ արտոնությունների մի ամբողջ փաթեթ` ուղեւորությունների, հանգստի, ռեստորաններից օգտվելու եւ գնումների համար։ Visa Platinum քարտի հետ տրամադրվող Priority Pass քարտերն ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ։ Տվյալ քարտի միջոցով հնարավոր է ամրագրել հյուրանոցային համարներ 130 երկրների հյուրանոցներում, որտեղ ամրագրումները հնարավոր է կատարել ինչպես 12 ամիս առաջ, այնպես էլ վերջին րոպեին»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

 

Նա տեղեկացրել է, որ Visa Platinum պրեմիում դասի քարտը բանկի հաճախորդներին տրամադրվող հարմարավետության եւ շահավետության հերթական դրսեւորումն է:

 

«Visa Platinum քարտապանը կարող է ուղղակի կատարել հյուրանոցային համարի ամրագրում այս կայքում եւ ստանալ զեղչեր աշխարհի 50 000-ից ավելի հյուրանոցներում»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը:

 

 

Դիտում՝ 4902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW