Հովիկ Աբրահամյանը չեխ գործարարներին հրավիրել է Հայաստան

03.06.2015 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «սիրով հրավիրում է չեխ գործարարներին եւ չեխական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում»:

Այս մասին Հովիկ Աբրահամյանն ասել է նախօրեին Չեխիայում՝ հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը:

«Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում:

Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում եւ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները եւ ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար: Համագործակցության նոր հարթակ կարող են դառնալ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ձեւավորումը եւ իրականացնում է հետեւողական աշխատանքներ ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը, նորաստեղծ տեխնոլոգիական նորարարական ընկերություններին օժանդակելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Չեխիայի համար:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից:

«Մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որեւէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով եւ երաշխավորելով ներդրումներն օրենքով: Այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայ-չեխական գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում է 50-ից ավելի, իսկ Չեխիայից՝ շուրջ 100 գործարար:

Դիտում՝ 3011

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW