“Կոնվերս բանկը” ներկայացնում է “Ոսկե աշուն” նոր ավանդատեսակը
03.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 3 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Սեպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը “Կոնվերս բանկը” ընդունում է նոր ժամկետային ավանդի տեսակ` ՙՈսկե աշուն՚ ավանդ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մարքետինգի բաժնում, “Ոսկե աշուն” ավանդը հնարավորություն է ընձեռում ավանդատուներին ավանդային պայմանագիրը անմիջապես կնքելուց հետո նախօրոք ստանալ տոկոսագումարը:
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով կամ համարժեք ԱՄՆ դոլարով: Ավանդի նվազագույն գումարը 250 000 ՀՀ դրամ է կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար: Ընդունման ժամկետը` 3 ամսից 2 տարի, կախված գումարից տոկոսագումարները տատանվում են նվազագույնը 6.0%, առավելագույնը` 8.0%:
Ավանդատուներին, ցանկության դեպքում, տրվում են նաև մի շարք հնարավորություններ. որոնք են.
- վարկի կամ վարկային գծի տրամադրում` ավանդի գումարի 70%-ի չափով, 12% տոկոսադրույքով;
- անվճար VISA ELECTRON տեսակի պլաստիկ քարտի տրամադրում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: