ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երեւանում Good Time մանկական ժամանցային համալիրի կառուցումը (Հալաբյան 34/3 հասցեում):Կենտրոնում զվարճանքները հասանելի են երեխաներին եւ մեծերին` ժամանցային, սպորտային եւ էքստրեմալ ատրակցիոններից մինչեւ հետաքրքիր շոու-ծրագրեր, ներկայացումներ: Այստեղ կարելի է նաեւ անցկացնել ծննդյան օրեր: Կենտրոնի փոքրիկ այցելուները կարող են խաղալ ֆիզիկական ակտիվություն պահանջող խաղեր, որոնք ենթադրում են հանգիստ համակարգչային խաղերից:Ժամանցային կենտրոնը նախագծված ու կահավորված է այնպես, որ ապահովում է հարմարավետ եւ անվտանգ ժամանց նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին:Բանկում նշել են, որ կենտրոնը կառուցված ու զինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, եւ այդ նպատակով ընկերությունը հրավիրել է զվարճանքի համալիրների կառուցման, միավորման, վճարումների ու վերահսկման համակարգերի ավտոմատացման ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից եւ Եվրոպայից:«Երեխաների համար ժամանցային համալիրի նախագծի ֆինանսավորումը մեր ավանդն է երեխաների ու ծնողների ակտիվ կյանքի բազմազանության եւ նրանց ժամանցի գործում: Սա Հայաստանում առաջին ադապտացված ժամանցային կենտրոնն է սահմանափակ կարողություններով երեխաների համար: Նմանատիպ նախագծերը շատ կարեւոր են մեզ համար, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականության մի մասն է»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Մենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդրել կենտրոնի կոնցեպցիայի ստեղծման, դիզայնի մշակման, ժամանցի ոլորտում լավագույն արտադրողներից սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Առաջարկվող ծառայությունների շարքը, անվտանգությունը պրոֆեսիոնալ անիմատորները ու ատրակցիոնների գրավչությունը, ինչպես նաեւ խելամիտ գները սահմանում են մրցակցային առավելությունները: Հուսով եմ` այցելուները կգնահատեն մեր աշխատանքը եւ հաճույք կստանան անցկացրած ժամանակից»,- իր հերթին ասել է Henry Trade ԲԲԸ-ի հիմնադիր Գոռ Համբարձումյանը: Tweet Դիտում՝ 489