Հայկական կապիտալը առկա է 548 վրացական ձեռնարկությունում

15.05.2015 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Թբիլիսիում կայացած՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) համաժողովի շրջանակում քննարկել են առեւտրատնտեսական երկկողմ հարաբերությունների հեռանկարներն ու արձանագրել գրանցված աճը:

Քննարկվել է նաեւ հայ զբոսաշրջիկների համար Վրաստանի գրավչության հարցը:

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տվյալների համաձայն, 2013-2014 թթ. Վրաստանում կատարված հայկական ներդրումների ծավալը կազմել է $20,13 մլն: Ընդ որում, նախորդ տարվա ընթացքում ներդրումների աճը 2013թ. համեմատ կազմել է 139%:

2015 թ. հունվարի 1-ի դրությամբ հայկական կապիտալը առկա է Վրաստանի 548 ձեռնարկություններում:

2014թ. Վրաստան այցելել է Հայաստանի 1 325 635 բնակիչ, ինչը 2,6%-ով բարձր է 2013թ. ցուցանիշից:

Դիտում՝ 9739

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW