ՎՏԲ-Հայաստան Բանկն այսուհետ իր ավանդատուներին առաջարկում է ինքնուրույն ամբողջականացնել իրենց ավանդը` ընտրելով դրա ցանկալի չափանիշները, օրինակ՝ ժամկետը, արժույթը, տոկոսագումարների ստացման պարբերականությունը, ավելացումներ անելու հնարավորություն եւ այլն: Ավանդի ամբողջականացման չափանիշներից կախված` ձեւավորվում է տարեկան տոկոսադրույքը:«Ավանդի չափանիշների հիմնական առավելություններից մեկը ավանդատուի համար տոկոսագումարները ստանալու պարբերականության այլընտրանքի լայն հնարավորությունն է՝ ավանդի ձեւակերպման պահին, ամեն ամիս` տոկոսագումարների կապիտալացմամբ կամ առանց դրա, ավանդի ժամկետի ավարտին եւ ամենահետաքրքիրը` բանկն առաջարկում է հատուկ ավանդատեսակ, որի ընթացքում կուտակած տոկոսագումարները կարելի է ստանալ ավանդը ժամկետից շուտ խզելու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:Ավանդները կարող են ձեւակերպվել 30-730 օր ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության արժույթի հետեւյալ առավելագուն տոկոսադրույքներով` AMD (17.5%), RUR (11%), USD (6.5%), EUR (5.75%):ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է արտոնյալ +0.25% տոկոսադրույք՝ ՀՀ դրամով ավանդների համար իր հավատարիմ հաճախորդներին, որոնք օգտվում են Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, դրամական փոխանցումներից, սոցծառայության թոշակառուներին, այն ավադատուներին, որոնք ավանդը երկարացնելիս գումարն ավելացնում են 50%-ով:Լրացուցիչ մուտքագրումներով ավանդներ ձեւակերպողներին անվճար տրամադրվում է Ինտերնետ-բանկինգ համակարգից օգտվելու հնարավորություն՝ հետագա մուտքագրումները հեշտացնելու համար:Նշված ավանդատեսակների ու հատուկ առաջարկների հետ մեկտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի պրոդուկտային շարք նաեւ հաճախորդների առանձին սեգմենտների համար, օրինակ` հատուկ ավանդ սոցծառայության եւ ուժային կառույցների թոշակառուների համար (ՎՏԲ-Սոցիալական), երեխաների համար (ՎՏԲ-Մանկություն) եւ ՀՀ ոչ ռեզիդենտների համար (ՎՏԲ-Ազգային)` ավանդն արտասահմանից կառավարելու հարմար մեխանիզմով:Ավանդատուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես նվեր տրամադրում է VISA եւ MasterCard վճարային քարտեր, որոնց վրա կարելի է հետագայում ստանալ ավանդի տոկոսագումարները: Tweet Դիտում՝ 9121