ԿԲ այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր»-ին

14.05.2015 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնն այս տարի միացել է «Թանգարանների գիշեր» եւ Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:
 
ԿԲ-ում նշել են, որ մայիսի 16-ին՝ ժամը 09:00-ից մինչեւ 24:00-ը, եւ մայիսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը, կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջեւ:
      
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչեւ ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաեւ դրամի պաշտպանական հատկանիշներին:

Կարող եք ծանոթանալ նաեւ Banks.am-ի՝ ԿԲ այցելուների կենտրոնի մասին պատրաստած նյութի առաջին եւ երկրորդ մասերին:

Դիտում՝ 10566

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW