ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Ապրանքային նշանների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնք գործադիրին ներկայացրել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը:Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի փոխանցմամբ՝ փոփոխությունները կհանգեցնեն ոլորտում իրավական ակտերի կրճատմանն ու վերանայմանը, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների տարեկան ծախսերի՝ 3,3 մլրդ դրամով կրճատմանը: Այս ցուցանիշը կազմում է ընդհանուր ծախսերի 48%-ը:Փոփոխություններով առաջարկվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքը եւս ներառել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված զեղչերի ցանկում, քանի որ գործնականում մինչեւ 25 եւ 25-ից 100 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտները, պետական տուրքերի զեղչերից օգտվելու նպատակով, ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու հայտի փոխարեն ներկայացնում են ապրանքային նշանի գրանցման հայտ:Նախագծի մեկ այլ կետով առաջարկվում է ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար պետտուրքի չափը, ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում վճարելու դեպքում, 50%-ի փոխարեն ավելացնել 20%-ով, ինչպես սահմանված է ԵՄ մի շարք երկրներում:Նախատեսվում է նաեւ ապրանքային նշանի գրանցման վարչարարության ժամկետների կրճատում:«Նախագծերի ընդունմամբ ակնկալվող արդ¬յունքը ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումն է, առկա խնդիրների վերացումը»,- ասել է Արմեն Եղիազարյանը՝ հավելելով, որ դրանք մշակվել են՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը: Tweet Դիտում՝ 2848