Երվանդ Զախարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է ՀԷՑ-ի վաճառքի լուրը

13.05.2015 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ զրույցում միանշանակ պատասխան չի տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) վաճառքի վերաբերյալ լուրերին:

«Ես ո՛չ հաստատում, ո՛չ հերքում եմ ՀԷՑ-ի վաճառքի լուրը»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով վերջին շրջանում ընկերության հնարավոր վաճառքի վերաբերյալ շրջանառվող լուրերին:

«Որեւէ իրական տեղեկություն, թե ՀԷՑ-ը վաճառվում է, ես չունեմ: ՀԷՑ-ն առանձին ընկերություն է, որը կարող է վաճառքի վերաբերյալ տարբեր կողմերի հետ բանակցություններ վարել: Եթե լինեն այդպիսիք, եւ լինի արդյունքների որոշակիացում, ընկերությունը կտեղեկացնի նաեւ մեզ»,- ասել է Երվանդ Զախարյանը:

Նշենք, որ ՀԷՑ-ի հավանական գնորդների թվում նշվում էր «Տաշիր գրուպ»-ի անունը: Մայիսի 12-ին, սակայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ` հերքելով իր եղբոր՝ Սամվել Կարապետյանի եւ նրա ղեկավարած «Տաշիր գրուպ»-ի առնչությունը ՀԷՑ-ի գնման հետ:

Դիտում՝ 2590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW