Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները կայցելեն ՀՀ

13.05.2015 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 13-15-ը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության հրավերով ՀՀ կայցելեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամները՝ նախարարները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հայաստան կայցելեն հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովը, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինը, առեւտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովը, Արա Նռանյանը, Ռոբերտ Հարությունյանը:

Պատվիրակության այցելության ընթացքում նախատեսվում են քննարկումներ երեք հիմնական հարցերի շուրջ՝ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագծի քննարկում, ԵԱՏՄ շրջանակում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրների քննարկում, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ «Ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նախագծի ներկայացում եւ քննարկումների կազմակերպում:


Դիտում՝ 2343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW