Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով:Բանկում նշել են, որ զեղչը տրամադրվում է ս.թ. մայիսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը ներառյալ` 1 տարի եւ ավելի ժամկետով գլխամասային գրասենյակում 75x310x435 եւ 125x310x435 չափերի պահատեղեր վարձակալող հաճախորդներին:Միաժամանակ՝ նրանց տրամադրվում է VISA Classic payWave վճարային քարտ` 2 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի եւ տարեկան սպասարկման վճարի, հաճախորդի կողմից նշված արժույթով: Հիշեցնենք, որ Առէկսիմբանկն ընդունում եւ թողարկում է VISA PayWave մեկ հպումով վճարային քարտեր: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս կատարել ակնթարթային վճարումներ առանց քարտը դրամապանակից հանելու` մոտեցնելով այն ոչ կոնտակտային հաշվարկային սարքին: Մինչեւ 10 հազ. դրամ գնումների դեպքում հաճախորդից չի պահանջվում մուտքագրել «պին կոդը»: Բանկում նշել են, որ վերոնշյալ հնարավորություններն առայժմ հասանելի են Երեւանի 23 առեւտրային կետերում, հետագայում դրանց թիվը կավելանա: Tweet Դիտում՝ 10252