Առէկսիմբանկն անցկացրել է «Հաղթանակի դեմքեր» խորագրով ակցիա

11.05.2015 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հաղթանակի տոնի կապակցությամբ անցկացրել է «Հաղթանակի դեմքեր» խորագրով ակցիա:

Ակցիայի շրջանակում բանկի աշխատակիցները կիսվել են իրենց ընտանեկան արխիվներում պահպանված այդ տարիների լուսանկարներով, փաստաթղթերով կամ սերնդեսերունդ փոխանցված պատմություններով:

«Բանկի ինտերնետային կայքի բլոգի համար նյութեր հավաքագրելիս բացահայտեցի մի հետաքրքիր փաստ. մեր աշխատակիցների պապիկներից շատերը մասնակցել են Կերչի ազատագրմանը: Ինքս ինձ հարցրեցի` միգուցե մեր պապերը ճանաչե՞լ են միմյանց, կերել են մի թասից, միասին կռվել են խրամատներում: Ավաղ, մենք էլ չենք իմանա դրա մասին` նրանք այլեւս ողջ չեն: Ուրախությանս սահման չկար, երբ իմացա, որ մեր պապիկներից մեկն այժմ ողջ է եւ այս ամիս կլրանա նրա 90-ամյակը: Մենք, իհարկե, շնորհավորեցինք մեր վետերանին եւ բանկի ամբողջ անձնակազմի կողմից հանձնեցինք նվեր: Այժմ նա մեր բոլորի պապիկն է»,- ասել է ակցիայի նախաձեռնող, բանկի գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան:

Նա տեղեկացրել է, որ պապիկի անունն է Ավետիք Սիմոնյան է: Նա կռվել է Ղրիմում, Աստրախանում, Կալմիկիայում, հետագայում մասնակցել Կարպատների ազատագրմանը:

«Խոսքս ուղղում եմ երիտասարդ սերնդին` հավաքեք ամեն ինչ ձեր պապերի եւ նախապապերի մասին: Չնայած, որ նրանցից շատերը այլեւս ողջ չեն, նրանք միշտ կապրեն ձեր` որպես Մեծ հայրենական պատերազմում հաղթանակած վետերանների ժառանգների սրտերում»,- եզրափակել է Ելենա Մարկովան:

Դիտում՝ 8714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW