Ադրբեջանական բանկերն ԱՄՆ-ում առաջին ֆորումը կանցկացնեն

08.05.2015 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 26-ին Նյու Յորքում կանցկացվի ադրբեջանա-ամերիկյան բիզնես-ֆորում՝ բանկային գործի եւ ֆինանսների ոլորտում:

Ինչպես հաղորդում է Market Watch-ը, ադրբեջանա-ամերիկյան առաջին ֆորումի հիմնական նպատակը ԱՄՆ ֆինանսական հաստատություններին եւ այլ ընկերություններին Ադրբեջանի ֆինանսական ոլորտին ծանոթացնելն է:

«Միաժամանակ՝ Ամերիկա-ադրբեջանական առեւտրային պալատի (USACC) կազմակերպած ֆորումի կարեւոր նպատակն է պարզել ԱՄՆ-ում Ադրբեջանի բանկերի ներդրումային հնարավորությունները»,- նշում է Market Watch-ը:

PASHA Bank-ի վարչության նախագահ Ֆարիդ Ախունդովի խոսքով՝ կողմերը կցանկանային ուսումնասիրել ամերիկյան եւ ադրբեջանական բանկերի համագործակցության նոր մակարդակը:

«Ֆորումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի հետ ԱՄՆ-ի տնտեսական կապերի ընդլայնմանը»,- ասել է Ֆարիդ Ախունդովը:

Դիտում՝ 7805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW