Վարչապետը զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին

07.05.2015 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) 2015թ. I եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ խիստ զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին:

«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն  սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին:

Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսեւորումից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նման պաշտոնյաներից, այլեւ անձամբ հետամուտ կլինեմ՝  օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում», - կառավարության նիստում ասել է վարչապետը:

Դիտում՝ 3403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW