HSBC-ն դիտարկում է Բրիտանիայից հեռանալու հնարավորությունը

27.04.2015 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը՝ HSBC-ն Holdings Plc-ն, դիտարկում է Մեծ Բրիտանիայից հեռանալու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է բրիտանական Sunday Times պարբերականը, բանկը մտադիր է իր մանրածախ ստորաբաժանումը վերածել անկախ ընկերության՝ ապագայում այն £20 մլրդ-ով ($30,4 մլրդ) վաճառելու նպատակով:  

Օրերս բանկը պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի կորպորատիվ կենտրոնակայանը Մեծ Բրիտանիայից տեղափոխելու մտադրության մասին, ինչը պայմանավորված է Մեծ Բրիտանիայի հարկային օրենսդրության փոփոխությամբ եւ բանկային կարգավորման ընդհանուր խստացմամբ:

Ինչպես հայտնում են թերթի աղբյուրները, բրիտանական մանրածախ բիզնեսի վաճառքը կարող է արագացնել HSBC-ի հեռանալը Բրիտանիայից:

HSBC-ի տնօրենների խորհրդի նախագահ Դուգլաս Ֆլինթը հայտնել է, որ անցած տարի բանկն ընդհանուր առմամբ £750 մլն հարկ է վճարել, ինչը գերազանցում է Լոնդոնում տեղակայված ցանկացած բանկի վճարած հարկերը:

Փորձագետները կարծում են, որ Բրիտանիայից հեռանալու դեպքում HSBC-ի կենտրոնակայանի տեղակայման ամենահնարավոր վայրը Հոնկոնգն է:

Դիտում՝ 13672

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW