ՀՀ-ն $20 մլն-ի վարկ կտրամադրի Արցախին

16.04.2015 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2015թ. 2-րդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից $20 մլն-ին համարժեք դրամ (9,4 մլրդ դրամ) գումարի չափով վարկ տրամադրել Արցախի կառավարությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ բյուջետային վարկը կտրամադրվի մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով եւ տարեկան 8% տոկոսադրույքով:

Որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց՝ ընդունվում է ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը:

Դիտում՝ 3039

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW