Երեւանի կոնյակի գործարանն ապրիլի 14-ին ներկայացրել է վերաթողարկված «Հայաստան» կոնյակը: Հայկական կոնյակագործության մեծ վարպետ Մարգար Սեդրակյանն այն ստեղծել է իր գործունեության վաղ շրջանում` 1940 թվականին: Կոնյակը ներկայացվում է այսօրվա ԱՐԱՐԱՏ-ի տեսականուն ոչ բնորոշ շշերով եւ ձեւավորմամբ՝ հանդիսանալով հին ու նոր ոճերի յուրահատուկ համադրություն: ԵԿԳ մասնագետներն ամբողջովին պահպանել են վերաթողարկված կոնյակի հեղինակային կուպաժը: 10 տարի հնեցման «Հայաստան» կոնյակը ներկայացված է որպես կոլեկցիոն տեսականի: Այն արտադրվում է սահմանափակ քանակությամբ եւ առայժմ նախատեսված է միայն հայկական շուկայի համար: Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ ապրանքանշանի դեսպան Քրիստինա Իշխանյանի խոսքերով, մոտ ապագայում կոնյակը կներկայացվի նաեւ այլ երկրներում:«Հայաստան» կոնյակի բույրը հագեցած է շոկոլադի, դարչինի եւ ցիտրուսի երանգներով: Այն ունի մեղրի եւ վանիլի համ:Վերաթողարկված կոնյակը ներկայացնելու ընթացքում ներկաները շրջայց կատարեցին գործարանի թանգարանում, այնուհետեւ մասնակցեցին կոնյակի համտեսին: Միջոցառման ավարտին երեկոյի հյուրերը գործարանի կողմից պատրաստված հատուկ նվերներ ստացան: Tweet Դիտում՝ 3183