ՊրոԿրեդիտ Բանկին Certification International UK Limited ընկերության կողմից ապրիլի 7-ին շնորհվել է ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտին համապատասխանության մասին վկայագիրը: Հավաստագրման նպատակն է բարելավել տեղեկատվության անվտանգության համակարգի համապատասխանությունը սահմանված ստանդարտներին եւ քաղաքականություններին: Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն՝ ՊրոԿրեդիտ Բանկն ամբողջապես բավարարել է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին: Վկայագիրը տրված է 3 տարի ժամկետով: «Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի անդամ, եւ բոլոր ՊրոԿրեդիտ բանկերում ներքին եւ արտաքին բոլոր ընթացակարգերը մշակվում են ՊրոԿրեդիտ Հոլդինգում կիրառվող ընդհանուր ստանդարտների համաձայն: Այդ կանոնակարգերում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվության անվտանգության խնդիրներին: Հիմք ընդունելով դա՝ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել մեր գործող ներքին քաղաքականությունների եւ ընթացակարգերի մեջ, մշակել ենք մի քանի նոր ընթացակարգեր եւ կիրառել ենք այդ փոփոխությունները մեր գործընթացներում: ISO/IEC 27001:2013 վկայագիրը ստանալն էլ ավելի վստահելի է դարձնում բանկային գործունեությունը տեղեկատվության անվտանգության առումով»,- ասել է ՊրոԿրեդիտ Բանկի տեղեկատվության անվտանգության պատասխանատու Վահան Մարկարովը:«Սա եւս մեկ քայլ է դեպի առավել ապահով եւ անվտանգ համագործակցություն բանկի հաճախորդների եւ շահագրգիռ կողմերի հետ: Մեր գործընկերները, բաժնետերերը եւ հաճախորդները կարող են համոզված լինել, որ բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 16740