ՀՀ-ն ծրագրում է դիրքերը բարելավել Գլոբալ մրցունակության ինդեքսում
02.04.2015 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ քայլեր են ձեռնարկվում Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքը բարելավելու ուղղությամբ:
Այս մասին նախարարն ասել է կառավարության նիստին՝ ներկայացնելով «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին» հավանություն տալու մասին արձանագրային որոշման փոփոխությունները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե կատարվող միջոցառումների արդյունքում քանի կետով կբարելավվի ՀՀ դիրքը՝ Կարեն Ճշմարիտյանը պատասխանել է, որ դա որոշվում է տարատեսակ հարցումների հիման վրա:
«Կանխատեսումներ դժվար է անել, սակայն կատարվող քայլերը կնպաստեն դիրքի հնարավորինս բարձրացմանն ու առաջընթացին»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015»-ում Հայաստանն աշխարհի 144 երկրների մեջ զբաղեցրել էր 85-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ`երկիրը դիրքերը զիջել էր 6 կետով:
Հայաստանն առաջընթաց էր գրանցել ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության եւ տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Միաժամանակ` ավելի քան 20 կետով վատթարացել էին աշխատուժի շուկայի արդյունավետության եւ ֆինանսական շուկայի զարգացվածության հենասյուների ցուցանիշները:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: