Մարտի 9-13-ը ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը անցկացրել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գնահատող-փորձագետների որակավորման դասընթաց:ՀՀ ԿԲ-ում նշել են, որ գործընթացի նպատակն է ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ երկրների ներկայացուցիչներին պատրաստել որպես ֆինանսական, իրավական եւ իրավապահ ոլորտների փորձագետներ: Որակավորում ստացած մասնակիցներն առաջիկա տարիներին կմասնակցեն Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ երկրների փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի գնահատումներին՝ համաձայն ՖԱԹՖ-ի (Financial Action Task Force) նոր խմբագրությամբ հաստատված 40 հանձնարարականների:Դասընթացը վարել են Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի գլխավոր քարտուղար Ջոն Ռինգութը, Բելգիայի Ֆինանսական հետախուզության մարմնի ղեկավարի տեղակալ Բուդվին Վերհալստը, Գերնսիի ֆինանսական վերահսկողության ծառայության քաղաքականության եւ միջազգային կապերի տնօրեն Ռիչարդ Ուոլկերը, Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղարության այլ ներկայացուցիչներ: Դասընթացին մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ 20 երկրների ֆինանսական, իրավական եւ իրավապահ համակարգերի շուրջ 40 ներկայացուցիչ: Tweet Դիտում՝ 1974