Ջավախքի զբոսաշրջային ներուժի զարգացմանը $30 մլն կհատկացվի

16.03.2015 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայցելի Սամցխե-Ջավախք՝ այդպիսով ազդարարելով երկրի շրջանների տնտեսական ներուժի ներկայացման ծրագրի մեկնարկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը, Վրաստանի կառավարության ղեկավարը Ախալցխայում հանդիպում կունենա գործարարների հետ:

Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ուսումնասիրվել է վրացական քաղաքների ու շրջանների ներուժը, եւ կառավարությունը մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել բիզնեսի եւ տեղական արտադրության զարգացմանը:

Վրաստանի կառավարության աղբյուրների տվյալներով՝ միայն Սամցխե-Ջավախքում զբոսաշրջային ներուժի զարգացման համար 2015թ. Համաշխարհային բանկի օժանդակությամբ կհատկացվի շուրջ $30 մլն:

Արդեն հաստատված է 14 նախագիծ, որոնք ներառում են Ախալքալաքի ամրոցի, մշակութային ժառանգության հուշարձանների ու ներքին մայրուղիների վերականգնումը:

Տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացան համար 2014թ. ծախսվել է ավելի քան 22 մլն լարի:

Դիտում՝ 14472

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW