“Հայինվեստբանկ”-ը վերանվանվեց ”Հայբիզնեսբանկի”
04.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 4 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահի որոշմամբ “Հայինվեստբանկ” ՓԲԸ-ն վերանվանվեց “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ի:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, համապատասխան որոշումը ԿԲ նախագահը ստորագրել է օգոստոսի 25-ին: Բանկի վերանվանման մասին որոշումը միաձայն կայացվել էր օգոստոսի 10-ին` “Հայինվեստբանկ”-ի բաժնետերերի արտահերթ ժողովում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին ուկրաինական “Ուկրպրոմբանկը” հայտարարեց “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի 35%-ը գնելու մասին: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այս գործարքը դրական էր գնահատել` նշելով, որ “Ուկրպրոմբանկը” “բավականին հեղինակավոր բանկ է”:
“Ուկրպրոմբանկի” նախագահ Ալեքսանդր Սոլտուսը` հուլիսին կիեւյան “Դելո” թերթին տված հարցազրույցում ասել էր, որ “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի հենց 35%-ը գնելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ “Հայաստանի օրենսդրության համաձայն վերահսկիչ փաթեթ գնելը բավականին դժվար է”:
“Որպես կանոն, պահանջվում է նվազագույնը բանկի երեք հիմնադիր, որպեսզի նրանք ունենան համահավասար փայաբաժիններ: Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք ձեռք կբերենք վերահսկիչ փաթեթը”,- հայտարարել է Ալեքսանդր Սոլտուսը:
Ինչպես նշում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ապրիլի կեսին “Հայինվեստբանկ”-ի մամլո ծառայությունը հայտնեց, որ բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված “Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը:
Հունիսին “Հայինվեստբանկ”-ի մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ ուկրաինական ”Ալֆա-Գարանտ” ապահովագրական ընկերությունը ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 35 տոկոսը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: