ՀՀ-ն ու Քուվեյթը զբոսաշրջության ոլորտում կհամագործակցեն

12.03.2015 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ եւ Քուվեյթի կառավարությունների միջեւ ստորագրվել է զբոսաշրջության եւ գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր:

Փաստաթղթերը ստորագրվել են մարտի 11-ին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Քուվեյթի վարչապետ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ ալ Սաբահի ներկայությամբ:

Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ առեւտրի  եւ արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն ալ Մեդեիջը եւ Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը մարտի 11-ից երկօրյա պաշտոնական այցով Քուվեյթում է:

Դիտում՝ 2108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW