Պուտինը հանձնարարել է քննարկել ԵՏՄ-ում արժութային միության ստեղծման հնարավորությունը

11.03.2015 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1-ը քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը:

«Ռուսաստանի բանկին՝ ՌԴ կառավարության հետ համատեղ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի հետ համագործակցությամբ սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման հետագա ուղղությունը արժութային եւ ֆինանսական ոլորտներում՝ արժութային միության ստեղծման հնարավորության ու նպատակահարմարության ուսումնասիրությամբ»:

Այս կարգադրությունը տեղադրված է ՌԴ նախագահի կայքում եւ ներառված է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության արդյունքներով տրված հանձնարարականների ցուցակում, որը Վլադիմիր Պուտինը ստորագրել է ընթացիկ տարվա մարտի 6-ին:

Դիտում՝ 7013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW